21:00 , 28 մարտ, 2015
Mediamonitor.am-ը գրում է․
Մարդկանց բոլոր տարիքները
2013թ. աշնանը և 2014թ. ձմռանը սոցցանցերում տեղի ունեցավ իսկական բում՝ կապված հոգեբանական տարիքի սահմանման տեստերի հետ: Երևի միայն ալարկոտները չանցան դա, այն դեպքում, երբ վերնագիրը հնչում էր շատ գայթակղիչ: Բայց ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում «հոգեբանական տարիք» տերմինը:
Հոգեբանության մեջ տարիք անվանում են այն կատեգորիան, որը ցույց է տալիս անձի զարգացման բազմաթիվ էտապները:
Գոյություն ունի մարդու տարիքի վերլուծման 4 տարբերակ:
«Անձնագրով» սահմանված տարիքը հաճախ չի համապատասխանում հոգեբանականին: Դա կապված է այն բանի հետ, որ յուրաքանչյուր մարդ զարգանում է տարբեր տեմպերով, իր անհատական դինամիկայով: Նույն բանը կարելի է ասել մարդու ինքնագիտակցության համար: Մեզանից յուրաքանչյուրը մի տեղ է զբաղեցնում աշխարհում՝ ելնելով անհատական առանձնահատկություններից:
Հոգեբանական տարիքի գիտակցում
Հոգեբանական տարիքի զգացումը կապված է մարդու պատկերացումներից՝ կախված տարիքից: Օրինակ՝ շատ աղջիկներ և պատանիներ գտնում են, որ 16 տարեկան հասակում պետք է ձեռք բերեն առաջին սեռական փորձը, իսկ 25 տարեկանում ամուսնանան կամ ծծնդաբերել առաջնեկին: Դա տեղի է ունենում անհատականության վրա հասարակության ուժեղ ազդեցությամբ, օրինակ, երբ ընտանիքները ստիպում են երիտասարդներին այնպիսի սոցիալական խնդիրների վերաբերյալ ապրումներ ունենալ, ինչպիսիք են համալսարան ընդունվելը, հայրական տանից հեռանալը, ամուսնանալը, երեխաների ծնունդը, սեփական բնակարանի կամ ավտոմեքենայի ձեռքբերումը, կարիերայում առաջխաղացումը և այլն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ