Սեյրան Օհանյանն այցելել է կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն (ֆոտո). armlur.am


20:34 , 28 մարտ, 2015

Սեյրան Օհանյանն այցելել է կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն (ֆոտո)Armlur.am-ը գրում է․

Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում գործող կիբեռանվտանգության գերազանցության կենտրոն, որը հարթակ կծառայի պաշտպանական համակարգում կիբեռանվտանգության խնդիրների բացահայտման և նորարական լուծումների մշակման համար: Այցի նպատակն էր ծանոթանալ կենտրոնի ծրագրերին, նպատակներին և խնդիրներին: Ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումներ, մշակել նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքների և հմտությունների զարգացման ծրագրեր, ինչպես նաև պատրաստել բարձրակարգ մասնագետներ պաշտպանական համակարգում հետազոտական նախագծեր իրականացնելու համար: Սրանք կիբեռանվտանգության գերազանցության կենտրոնի առաջնային խնդիրներից ընդամենը մի քանիսն են, որոնց կյանքի կոչման գերնպատակը մեկն է` ինովացիոն տեխնոլոգիական շունչ հաղորդել պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումներին: 

pn

Այս և մի շարք այլ հարցերի, ինչպես նաև ուսումնական նոր կենտրոնի հետ պաշտպանության նախարարության համագործակցության եզրերի քննարկմանն էլ նվիրված էր ԵրՄՄԳԻ-ում կազմակերպված խորհրդակցությունը, որի ընթացքում ուսումնական կենտրոնի ղեկավար կազմն ու տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետները, հիմնական զեկույցներից բացի, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ներկայացրին մի շարք երկկողմ փոխշահավետ ծրագրային առաջարկություններ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ