20:28 , 28 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուպյանը հայտարարել է, որ իրեն ավելի շատ օսմանցի է համարում, քան հայ։
«Կարևոր չէ, որ հայերն ինձ «դավաճան» կկոչեն, թեև հայերի մեջ տարբեր տեսակի հայացքներ ունեցող մարդիկ կան։ Հայ լինելս ապացուցելու կարիք չկա։ Ես ինձ ավելի շատ օսմանցի եմ համարում, քան հայ։
Օսմանյան և Բյուզանդական կայսրությունների ժամանակաշրջանում այս հողերի վրա ապրել ենք ու մեր մշակույթը ձևավորել», – Մահչուպյանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։