19:20 , 28 մարտ, 2015
168.am-ը գրում է․
Գլխացավի ժամանակ շատերն անմիջապես դիմում են դեղահաբերի օգնությանը: Դեղահաբերը որքան օգնում են, նույնքան էլ վնասում են: Գլխացավը կարող է խաթարել ձեր կյանքի ռիթմն ու անհանգստություն պատճառել:
Ըստ timefornaturalhealthcare.com-ի՝ դեղահաբերին անցնելու փոխարեն, բնական դեղամիջոց պատրաստեք, որը կօգնի ազատվել գլխացավից` առանց հետագա բարդացումների:
Բաղադրություն
2 կիտրոն
Ծովի աղ
Զտված ջուր
Պատրաստման եղանակը
Քամեք կիտրոնի հյութը և խառնեք միևնույն քանակությամբ զտված ջրով: Ավելացրեք փոքր-ինչ ծովի աղ և սառույցի կտորներ, եթե ցանկանում եք: Այս ըմպելիքը հրաշալի բուժիչ մեթոդ է գլխացավի դեմ: Այն խմելուց հետո ձեզ ավելի լավ կզգաք: Այս ամենը տեղի է ունենում ծովի աղի շնորհիվ, որը, կիտրոնի հետ համատեղ, պարունակում է բավականաչափ էլեկտրոլիտներ և հանքանյութեր, որոնք էլ իրենց հերթին` բարձրացնում են էներգիայի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: