18:14 , 28 մարտ, 2015
Araratnews.am-ը գրում է․
Եմենի Ադեն քաղաքում վերջին 3 օրվա բախումների հետևանքով առնվազն 54 մարդ է զոհվել։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը։
«Առնվազն 54 զոհ և 187 վիրավոր կա», – հայտնել են արաբական երկրի առողջապահության նախարարությունից։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական 9 երկրներ ռազմական գործողություններ էին սկսել Եմենում` օդային հարվածներ հասցնելով ապստամբ շիա հութիների դիրքերին։