16:48 , 28 մարտ, 2015
Armsport.am-ը գրում է․
Նշենք, որ հանդիպումը տևելու է 80 րոպե` խաղակեսը 40 րոպե տևողությամբ:
3.ԳՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈՈԼ. Աջ եզրից Անջելո դի Վիլիոյի փոխանցումից հետո Իվան Զամորանոն գլխի հաշվենկատ հարվածով բացեց խաղի հաշիվը:
Հանդիպումը մեկնարկեց.
16:30.Հավաքականները նախախաղային վարժանք են անցկացնում:
16:25. Երկու ընտրանիներն ամբողջ կազմով խաղադաշտում են: Ողջույնի խոսքով հանդես եկան Խրիստո Ստոիչկովը և Ալեքսանդր Չիվաձեն:
16:15. Միջոցառումը մեկնարկում է «Բերդ» պարային համույթի անդամների պարով: Մարզադաշտը գրեթե լեփ լեցուն է. 4 տրիբունանում էլ քիչ են ազատ նստելատեղերը:
________________________________________________________________________
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Խորեն Հովհաննիսյանի ծննդյան 60-րդ տարեդարձի արթիվ միմյանց դեմ են խաղում ԽՍՀՄ-ի և աշխարհի նախկին անվանի ֆուտբոլիստները: