Մի փոքրիկ պարզաբանում լրագրողների համար. Արսեն Ջուլֆալակյան


16:41 , 28 մարտ, 2015

Քանի որ շատ հաճախ եմ հանդիպում միևնույն սխալին կամ միգուցե վրիպմանը, որոշեցի մի փոքրիկ պարզաբանում մտցնել, հատկապես որ մասնագիական է և շատ կարևոր... Վերաբերում է մարզական տիտղոսներին.
Օլիմպիական խաղերում շախմատը չի ներառված, ուստի շախմատում չկան Օլիմպիական չեմպիոններ, այդ տիտղոսը շախմատին չի վերաբերում։
Շախմատում կա համաշխարհային օլիմպիադա, որի հաղթողն էլ հռչակվում է համաշխարհային շախմատային օլիմպիադայի հաղթող։
Հատկապես կարևոր է, որ լրագրողներն ուշադիր լինեն...