16:36 , 28 մարտ, 2015Panorama.am-ը գրում է․
Ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության վայրից անհայտ անձիք հավաքել են բոլոր ծաղիկներն ու լուսանկարները: Լենտա.ռու կայքի տեղեկացմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է «ՌՊՌ Պառնաս» կուսակցության («Ռուսաստանի հանրապետական կուսակցություն – Ժողովրդական ազատության կուսակցություն») անդամ Նատալյա Պելեվինան:
«Ամեն ինչ հավաքել են՝ հին ու նոր ծաղիկներ, մոմեր, լուսանկարներ: Ամեն ինչ շատ արագ են արել և գիշերվա ժամը 2-ին»,- գրել է նա:
Ն.Պելեվինայի կարծիքով, դա արվել է «պատվերով»: Նա բնութագրում է այդ գործողությունները «ստորություն»:
Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը սպանվել է փետրվարի 27-ի երեկոյան Մոսկվայի կենտրոնում։ Անհայտ անձը կամ անձիք, ովքեր նախնական վկայությունների համաձայն, եղել են սպիտակ մեքենայով, կրակ են բացել քաղաքական գործչի ուղղությամբ, արձակելով վեց գնդակ։ Մեջքին ստացած վնասվածքներից Նեմցովը տեղում մահացել էր։ Սպանության հավանական վարկածների շարքում դիտարկվում է Նեմցովի քաղաքական գործունեությունը, անձնական վրեժն ու նախկինում նրա բիզնես գործունեությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ