16:21 , 28 մարտ, 2015Լավ լսողությունն ու երաժշտականությունը միշտ չէ, որ բնատուր ձիրքեր են, սակայն այս փոքրիկը ոչ թե ի ծնե, այլ դեռ չծնված է աչքի ընկնում այս հատկություններով: Այս փոքրիկի մայրիկը՝ Ջեն Կարդինալը, հղիության 14-րդ շաբաթում ամուսնու ուղեկցությամբ գնացել էր էխոգրաֆիայի: Չգիտես թե ինչու, Ջենն ու նրա բժիշկը որոշեցին երգել էխոգրաֆիայի ընթացքում, դե իսկ 14-շաբաթական սաղմն էլ որոշեց իր մասնակցությամբ ամբողջացնել նրանց դուետն ու սկսեց մայրիկի որովայնում ակտիվորեն ծափ տալ
![]() |
![]() |
Այդ տեսարանը պարզ երևում էր ուլտրաձայնային հետազոտության սարքի էկրանին, իսկ շնորհալի բալիկի հայրիկն անմիջապես հանեց տեսախցիկն ու նկարահանեց այդ ամենը: Տուն հասնելուն պես Ջենը տեսանյութը տեղադրեց YouTube-ում: 2 օրվա ընթացքում այս տեսանյութն ավելի քան 724,870 դիտում հավաքեց: