Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել


16:18 , 28 մարտ, 2015

Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել168.am-ը գրում է.

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2015 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որին մասնակցում էին հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների, քաղաքական ու հասարակական հատվածների ներկայացուցիչները: Իր խոսքում նախագահը մայիսի 3-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները որակել է որպես պետության կյանքին ու կենսագործունեությանը վերաբերող կարեւորագույն գործընթացներից մեկը: Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմիններին ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք է արվի հնարավորը, որպեսզի ընտրություններն անցնեն խիստ համապատասխան գործող օրենսդրության տառին ու ոգուն եւ ապահովվի քաղաքացիների ընտրական իրավունքների լիարժեք իրականացումը: Բակո Սահակյանի խոսքով՝ Արցախում միշտ եղել են օրինակելի ընտրություններ, եւ այս ընտրությունները եւս պետք է լինեն այդպիսին: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ