Լիարժեք դիմահարդարման համար սևաներկ օգտագործելը պարտադիր նախապայման է: Հաճախ սևաներկ օգտագործելու ճիշտ մեթոդին չտիրապետելու պատճառով կանայք դժվարանում են անթերի դիմահարդարում ստանալ:
Ներկայացնում ենք սևաներկ օգտագործելիս թույլ տրվող ամենատարածված սխալները.
-չի կարելի սևաներկն առաջինը վերին կոպի թարթիչներին քսել, քանի որ այնուհետև ստորին կոպի թարթիչների սևաներկ քսելու համար ներքև նայելիս աչքի ստորին հատվածում անցանկալի բծեր են հայտնվում, ուստի դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում սևաներկը սկզբում ստորին կոպի թարթիչներին քսել, ապա նոր միայն վերին կոպի թարթիչներին
-սևաներկն օգտագործելիս չի կարելի խոզանակը հաճախակի թաթախել սրվակի մեջ, քանի որ այդպիսով օդի հոսքը դեպի ստվերաներկի սրվակ մեծանում է, ինչն էլ չորացնում է սևաներկը, ուստի, խորհուրդ է տրվում նախքան ստվերաներկի սրվակը բացելը մի քանի անգամ թափահարել այն, այնուհետև նոր միայն սկսել օգտագործել
-ժամկետնանց ստվերաներկ չի կարելի օգտագործել. 6 ամիսը մեկ անգամ խորհուրդ է տրվում նոր ստվերաներկ գնել, քանի որ այն ամենն, ինչ աչքերի հետ է առնչվում պետք է հաճախ թարմեցվի
