Թալինի բնակելի շենքի նկուղում փամփուշտներ են հայտնաբերվել. կատարվում է հետաքննությւոն


15:52 , 28 մարտ, 2015

փամփուշտAraratnews.am-ը գրում է.

ՀՀ Ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին, ժամը 12.00-ին, հրացանների պահպանման պայմանները ստուգելու նպատակով ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները այցելություն են կատարել 1960 թ. ծնված Գարեգին Ն.-ի բնակարան. տանը կից ավտոտնակի երկաթյա պահարանում, բացի վերջինիս անունով գրանցված «ՏՕԶ 63» տիպի, 16 տրամաչափի, երկփողանի որսորդական հրացանից հայտնաբերվել են տարբեր տրամաչափի` 11 փամփուշտ: