«Հանրապետական»-ի կրծքանշանն էլ չի կարող փրկել հարկային ստուգումներից. ՀՀԿ-ական պատգամավոր


15:20 , 28 մարտ, 2015

«Հանրապետական»-ի կրծքանշանն էլ չի կարող փրկել հարկային ստուգումներից. ՀՀԿ-ական պատգամավորYerkir.am-ը գրում է.

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած հարկային ստուգումներին, նշեց, որ տեխնիկայի զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունքում է, որ բացահայտումներն ավելի շատացել են:   «Բնական է, որ այդ ստուգումները միշտ էլ եղել են: Պետք է ասենք, որ մեր երկիրը զարգանում է, առաջ ենք գնում: Ընթանում ենք ավելի շատ ժողովրդավարական, իրավական պետության ճանապարհով: Եթե համեմատենք առաջվա և ներկայիս հարկային տեսչությանը, տեսուչներին, նրանց գիտակցությունը, ընկալումները, պետք է ասենք, որ ամեն ինչ փոխվել է: Տեխնիկայի զարգացման դարաշրջանում ավելի օպերատիվ ինֆորմացիա ենք ստանում, տեսնում ենք թե որ տնտեսվարող սուբյեկտի մոտ են իրականացվել ստուգումներ և ինչպիսի բացահայտումներ են արվել»,- ասաց Սահակյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ