14:50 , 28 մարտ, 2015
Lurer.com-ը գրում է.
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել է, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով խոստովանել է Գյումրիում Ավետիսյան ընտանիքի յոթ անդամի սպանությունը, տեղի կունենա Հայաստանի տարածքում:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այդ մասին նա հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի և Պետդումայի հանձնաժողովների համատեղ հանդիպման ժամանակ:
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հետաքննությունը շարունակվի Հայաստանի տարածքում: Դատավարությունը նախատեսվում է Հայաստանի տարածքում»,- ասել է Դումայի հանձնաժողովի պետի տեղակալը: