14:40 , 28 մարտ, 2015
168.am-ը գրում է.
Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում այսօր տեղի է ունեցել քիմիայի առարկայական օլիմպիադայի փակման արարողությունը, որի մրցանակակիրներին շնորհավորել և պարգևներ է հանձնել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Իր ողջույնի խոսքում նախարարը, մասնավորապես, նշել է. «Սիրելի քիմիկոսներ և օլիմպիականներ, ուրախ եմ, որ մեր դպրոցներում սովորում են ձեզ նման երեխաներ: Ես լավատեսորեն եմ տրամադված` կապված ձեր ապագայի հետ: Նմանատիպ միջոցառումների ընթացքում մենք ոչ միայն բացահայտում ենք լավագույններին, այլ ցույց ենք տալիս մեր հասարակությանը և ժողովրդին, որ մեր շարքերում կան արժանավոր շատ երեխաներ, որոնց կարելի է վստահել մեր երկրի ապագան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ