A320-ի երկրորդ օդաչուն ծանոթ էր ավիաաղետի տեղանքին


13:40 , 28 մարտ, 2015

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիական Ալպերում կործանված A320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը, ով կասկածվում ավիաաղետի մեջ, գիտեր տվյալ տարածքը, քանի որ եղել է այնտեղ արձակուրդի ժամանակ, փոխանցում է BBC-ն: 

Այդ մասին հայտնել է Դիտեր Վագները, ով ամառային դպրոցի անդամն էր, որտեղ սովորել է Լյուբիցը:

Վագների խոսքով՝ Լյուբիցը նախկինում իր արձակուրդն է անցկացրել այնտեղ:

Ավելի վաղ, երկրորդ օդաչուի նախկին ընկերուհին հաղորդել էր, որ Լյուբիցը ցանկանում էր «փոխել համակարգն» ու «այնպիսի բան անել, որը կհիշեին բոլորը»: