Մշակվել է նիհարելու յուրահատուկ միջոց


13:37 , 28 մարտ, 2015

Մշակվել է նիհարելու յուրահատուկ միջոցՆոր հետազոտությունը ցույց է տվել, որ եթե սրճարանի և ռեստորանի ճաշացանկում նշվի ոչ միայն սննդի կալորիականությունը, այլև այն, թե որքան ֆիզիկական վարժություն պետք է կատարել դրանք չեզոքացնելու համար, հեշտ կլինի ազատվել ավելորդ քաշից:

Գիտնականները մշակել են նման ճաշացանկ: Օրինակ՝ չիզբուրգերից ստացած կալորիաներից ազատվելու համար անհրաժեշտ է մոտ 2 ժամ արագ քայլել:

Սրա արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ում տրվել է ֆիզիկական վարժությունների նշումով ճաշացանկ, ավելի քիչ են կերել, քան նրանք, ում ներկայացվել է սովորական ճաշացանկ։