Ձեզ եմ փնտրում...


17:42 , 19 հոկտեմբեր, 2012

 ՁԵԶ ԵՄ ՓՆՏՐՈՒՄ
Գարու´ն, այնքա՜ն շուտ գնացիր,
Լուռ հեռացար իմ կյանքից.
Ինչու՞ այդքան շտապեցիր 
Բան չհասկացա ձեզանից ...


Հիմա այնքա՜ն կարոտել եմ
Քո բուրմունքին խնկաբույր.
Աշնան շեմին ցնորվել եմ
Ձեզ եմ փնտրում ամենուր... 

Ձեզ եմ փնտրում իմ գարուններ
Գիրկն ընկած ծով հուշերիս,
Սարում ծաղկած ձնծաղիկներ,
Ծիրանագույն երազներիս:
6-10-2005թ Բրյուսել