Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևի. Դավութօղլու


12:42 , 28 մարտ, 2015

ahmet_davutoglu_albom1in.am-ը գրում է.

Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևի: Milliyet թերթի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:

Նրա խոսքով՝ խորհրդարանական համակարգը չի համապատասխանում Թուրքիայի շահերին:

Ավելի վաղ թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ երկիրը պետք է անցնի նախագահական կառավարման:

Հաղորդվում էր նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի վարչապետ եղած ժամանակ անցած տարվա օգոստոսի նախագահական ընտրություններից առաջ հայտարարել էր, որ Թուրքիան պետք է անցնի կառավարման նախագահական ձևի:

Դա կարող է օգտակար լինել երկրի հետագա զարգացման համար, նշել է նա: Էրդողանը նշել է, որ այդ հարցը կբարձրացվի նախագահական ընտրություններից հետո:

Ներկայումս Թուրքիայում օրենսդիր իշխանությունը պատկանում է միապալատ խորհրդարանին: