ՀՅԴ ղեկավարության արածը կոչվում է շատ պարզ ու միանշանակ` քաղաքական մատնողություն


11:34 , 28 մարտ, 2015

Կարելի է՝ ինչպես ուզեք վերաբերվել Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնությանը, կարելի է ոչ մի կերպ դրան չվերաբերվել, բայց այն, ինչ արել է ՀՀ դաշնակցական ղեկավարությունը, կոչվում է շատ պարզ ու միանշանակ` քաղաքական մատնողություն, որը բնորոշ է էժան ոստիկանական գործակալներին, վարձու մատնիչներին և փողոցում «մատնոց» խաղացողներին: Սա ՀՅԴ հայաստանյան կառույցի վերջին ու անշրջելի խայտառակությունն է, որից հետո հասնում է քաղաքական չգոյությունը: