Բանկերի կողմից տրամադրվել է 56.8 մլն դոլարի վարկ


11:16 , 28 մարտ, 2015

 Բանկերի կողմից տրամադրվել է 56.8 մլն դոլարի վարկ  Panorama.am-ը գրում է.

Մարտի 23-27-ն նկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 89,644,687 դոլար 473.07 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92,577,408 ԱՄՆ դոլար 475.36 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 23,650,000 ԱՄՆ դոլար 472.14 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով :

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,888,203 EUR 513,53 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 7,635,996 EUR 519.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել :

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում նույնպես գործարք չի իրականացվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ