Կրթության մակարդակը չի կարող մարդուն երջանիկ դարձնել


11:08 , 28 մարտ, 2015

2012-12-21T161139Z_01_PXP502_RTRIDSP_3_BANKS-GRADUATES1in.am-ը գրում է.

Լավ կրթությունը թույլ է տալիս մարդուն հավակնել բարձր աշխատավարձով աշխատանքի, սակայն այն չի կարող մարդուն երջանիկ դարձնել: Դրա մասին է վկայում նոր հետազոտությունը: Ինչպես նշում է The Health Site-ը, սոցիալ-տնտեսական գործոնները ոչ հաճախ կապում են հոգեկան առողջության հետ, իսկ դա տեսականորեն կապված է բարեկեցության հետ:

Վարվիկի համալսարանը ենթադրում է՝ եթե կրթությունը կապված է հոգեկան առողջության հետ, ապա լավ կրթությունը պետք է որ բարերար ազդեցություն ունենար մարդու ինքնազգացողության վրա: Սա, իհարկե, տեսականորեն, սակայն ամեն ինչ այլ կերպ է:

Գիտնականները ստուգել են գործոնները, որ կապված են հոգեբանական լավ վիճակի հետ՝ կրթության մակարդակն ու ֆինանսները:

Պարզվել է՝ կրթության մակարդակը ոչ մի կերպ չի ազդել ինքնազգացողության վրա: Այսինքն՝ կրթությունը չի օգնել մարդկանց իրենց լավ զգալ ու ավելի լավ գործել հասարակությունում: Իսկ տվյալ ցուցանիշները չափազանց կարևոր են երջանկության զգացողության համար: