05:47 , 28 մարտ, 2015
Lurer.com–ը գրում է.
Սաուդյան Արաբիայի և իր կոալիցիոն դաշնակիցների օդուժը անցյալ գիշեր մի շարք ավիահարվածներ է հասցրել Սանայի և սաուդա-եմենական սահմանի բնակելի տարածքներին` փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես հաղորդել է «Ալ-Մանար» հեռուստաալիքը, ռմբակոծումների են ենթարկվել Եմենի մայրաքաղաքում կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ և մի շարք պետական հիմնարկներ:
Եմենի առողջապահության նախարարության տվյալներով` կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Ճշգրիտ տեղեկատվություն քաղաքացիական զոհերի մասին դեռևս չի հաղորդվել: