Արաբական երկրները սկսել են միասնական բանակ ստեղծելու գործընթացը


23:33 , 27 մարտ, 2015

Replik.am-ը գրում է․

Մարտի 26-ին, Արաբական երկրներին արտաքին գործերի նախարարները բանաձևի նախագիծ են ընդունել, որը վերաբերում է միացյալ զինվորական ուժերի ձևավորմանը, ինչը թույլ կտա այդ երկրներին միասին պայքարել տարածաշրջանում ահագնացող խնդիրների դեմ, գրում է Reuters գործակալությունը:

Համաձայնագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան և նրա արաբական դաշնակիցները հարվածեցին Եմենի շիաների դիրքերին: Արաբական պետությունների  լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին լրագրողներին հայտնել է, որ արաբական երկրների ԱԳ նախարարները համաձայնել են, որ նման բանակի ստեղծումն անհրաժեշտություն է:

Նշենք, որ նման բանակ ստեղծելու մասով առաջարկն առաջին անգամ հնչել է Եգիպտոսի նախագահ Աբդուլ Ֆաթթահ աս-Սիսիի կողմից, սակայն 22 երկրներ պարունակող ԱՊԼ-ն միշտ էլ տարաձայնություններ է ունեցել այս հարցում: