21:58 , 27 մարտ, 2015
Մարտի 19-ին հոլիվուդյան լեգենդար դերասան Բրյուս Ուիլիսը դարձավ 60 տարեկան: Այդ առթիվ մարտաֆիլմերի աստղը մեծ երեկույթ էր կազմակերպել, որին այցելել են նրա ընկերներն ու մտերիմները: Հարկ է նշել, որ այդ օրը Ուիլիսն իր վաթսունամյակը նշել է սիրելիի՝ Էմմա Հեմինգի հետ, գրում է Viva.ua-ը: Հրավիրվածների մեջ է եղել նաև մոդել Իրինա Շեյկը: Ավելի ուշ նա Instagram-ի իր էջում հրապարակել է ընկերների հետ արված լուսանկարները: «Ծնունդդ շնորհավոր, Բրյուս Ուիլիս, և երջանկություն Էմմա Հեմինգի հետ միասին: Շնորհակալ ենք, որ դուք մեզ հետ եք»,- իր լուսանկարները մեկնաբանել է Շեյկը:
1in.am-ը գրում է․