19:05 , 27 մարտ, 2015
Մարդու ուղեղը համարվում է ամենակարևոր, միևնույն ժամանակ ամենաքիչ ուսումնասիրված օրգանը։ Ամբողջ աշխարհի գիտնականներն այն հետազոտելու փորձեր են կատարում, նորանոր փաստեր են բացահայտում։ Հայտնի է, որ ուղեղը կենտրոնական նյարդային համակարգի օրգան է, այն բաղկացած է նյարդային բջիջներից, որոնք միմյանց հետ փոխկապակցված են։
- Ամեն անգամ, երբ Դուք որևէ բան եք ցանկանում հիշել, ուղեղում նոր նյարդային կապեր են առաջանում։

- Ամեն արթնանալուց հետո ուղեղն այնքան քանակությամբ էներգիա է հաղորդում, որը մի փոքրիկ լամպի աշխատելու համար բավական կլիներ:

- Ձեր ուղեղի՝ թթվածնից 5 րոպե զուրկ լինելը կարող է հանգեցնել լուրջ վնասի։

- Ձեր ուղեղը շարունակում է զարգանալ մինչև 50 տարեկանը։

- Ալկոհոլը մարդու հիշողության վրա չի ազդում, պարզապես երբ մարդն ամբողջովին արբում է, ուղեղը ժամանակավորապես կորցնում է հիշելու կարողությունը։

- Մարդը նոր ծնված ժամանակ ավելի շատ նյարդային բջիջներ ունի, քան կյանքի վերջում։

- Հնարավոր չէ, որ մարդու ուղեղի միայն ձախ կամ միայն աջ կիսագունդն աշխատի։

- «Ուղեղը սառեցնելու» գիտական տերմինը կոչվում է եռորյակ նյարդի նևրոլոգիա։

- Գիտականորեն ապացուցված է, որ նույնիսկ իշխանության փոքր զգացումը փոխում է ուղեղի աշխատանքը և նվազեցնում կարեկցելու կարողությունը։

- Մարդու ուղեղը տոֆու պանրի նման կայուն է։

- Ընտանիքում տեղի ունեցող դաժանությունը նույնքան շատ է մարդու ուղեղի վրա ազդում, որքան պատերազմը՝ զինվորի վրա։

- Շոկոլադի հոտն ակտիվացնում է թետա-ռիթմի արտադրությունը, որը նպաստում է մարմնի թուլացմանը։
- Ախտաբանական անատոմիայի մասնագետը, ով թաքցնում էր Ալբերտ Էյնշտեյնի մարմինը, գողացավ նրա ուղեղը և շուրջ 20 տարի պահեց ֆորմալինի լուծույթի մեջ։

- Վստահության զգացում կարելի է առաջացնել առանց որևէ լրացուցիչ բացատրության՝ ուղղակի ուղեղի որոշակի հատված կարգավորելով։

- Հեռախոսով երկարաժամկետ զրույցներն մեծացնում են ուղեղի ուռուցքի առաջացման հավանականությունը։

- Երեխայի ուղեղը կարող է օգտագործել օրգանիզմ ներթափանցած ամբողջ գլյուկոզայի 50%-ը, և այստեղից էլ պարզ է դառնում, որ երեխաները քնելու կարիք ավելի շատ են զգում։

- Ուղեղն օգտագործում է թթվածնի ամբողջ քանակության և արյան ընդամենը 20%-ը։

- Երբ Դուք որևէ նոր բան եք հայտնաբերում, ուղեղի կառուցվածքը փոխվում է։

- Ուղեղի մակաբույծների առաջացման շնորհիվ գիտնականները դադարել են ժխտել «զոմբի-ապոկալիպսիսի» հավանականությունը։

- Քնի պակասն ազդում է ուղեղի աշխատանքի վրա, հանգեցնում է վերլուծելու և արձագանք տալու ֆունկցիայի վատացման։

- Ուղեղի կեսը կարող է հեռացվել՝ առանց անհատի կամ նրա հիշողության վրա ազդելու։

- Ըստ գիտնականների՝ ինչ-որ հարցում մարդու մերժումն ուղեղի կողմից որպես ֆիզիկական ցավ է ընդունվում։

- Ուղեղին ընդամենը 6 րոպե է հարկավոր, որպեսզի այն արձագանքի ալկոհոլին։

- 2015թ. հզորությամբ չորրորդ սուպերհամակարգչին 40 րոպե պահանջվեց, որպեսզի նմանակի մարդու՝ մեկ րոպեի ակտիվությունը։

- Ըստ ամերիկացի հայտնագործող Ռեյմոնդ Կուրցվոյլի՝ 2023թ. անձնական համակարգիչները կհասնեն մարդու ուղեղի հաշվարկված հզորության։

- Մարդու ուղեղը բաղկացած է 100 միլիարդ նեյրոններց և տրիլիոնավոր գլիայի բջիջներից։

- Մեր գեների կեսը նկարագրում է ուղեղի կառուցվածքը, մինչ երկրորդ կեսը նկարագրում է մարմնի մնացած 98%-ի գործունեությունը։

- Գիտնականները կարծում են, որ դիետան կարող է հանգեցնել նրան, որ ուղեղը կսկսի ինքն իրեն «ուտել»։

- Օրգազմի ժամանակ ուղեղը դոֆամին է ստանում. եթե այդ ժամանակ ուղեղը սքան արվի, արդյունքները նույնը կլինեն, ինչը որ հերոինի ազդեցության տակ գտնվողինը։

- Երաժշտությունն ազդում է դոֆամինի ավելացման վրա այնպես, ինչպես սեքսը կամ համեղ ուտելիքը։
- Համային ռեցեպտորները ոչ միայն մարդու բերանի, այլ նաև ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, թոքերի, սրբանի, ձվարանների և ուղեղի մեջ են գտնվում։

- Մարդու ուղեղի 60%-ը ճարպ է։

- Մոռանալն ուղեղի համար օգտակար է. անպետք տեղեկության վերացումն օգնում է նյարդային համակարգի կայունացմանը։
