Ինչպես աշխատավայրում պահպանել կենսունակությունն ու արդյունավետությունը


20:15 , 27 մարտ, 2015

Ladynews.am-ը գրում է.

Առողջապահությունը ներկա դրությամբ հրատապ թեմաներից է և անձնական առողջության պահպանումն առաջնահերթությունների թվում է:

Եթե դուք գրասենյակային կամ որևէ ընկերության աշխատող եք, ապա պետք է իմանաք, որ լինել առողջ, նշանակում է առավելություն ունենալ, այդ թվում` քիչ բացակա օրեր, ավելի բարձր արդյունավետություն և սակավ ծանրաբեռնվածություն:

Բացի այդ` լինել առողջ, նշանակում է քիչ ծախսեր անել առողջապահության և բժշկական ապահովագրության վրա:

Ներկայացնում ենք մի քանի կանոն, որոնք կօգնեն պահպանել առողջությունը, անգամ ամեն օր աշխատելով գործընկերների հետ միևնույն գրասենյակում:

Հաճախ լվացեք ձեռքերը

Լվացեք ձեռքերը հնարավորինս հաճախ, քանի որ դա առաջինն է, որը կփրկի վարակվելուց: Ձեռքերը միշտ լվացեք ուտելուց առաջ, զուգարան գնալուց, փռշտալուց և հազալուց հետո:

Մաքուր աշխտավայր

Սովորական գրասեղանը իր վրա կրում է մի քանի անգամ ավելի շատ բակտերիաներ, քան զուգարանակոնքը: Պահպանեք ձեր աշխտանքային սենյակը հավաք, դրանում ստեղծեք ազատ տարածություն: Հավաքեք այն յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում և ձեռքի տակ ունեցեք ախտահանիչ լուծույթներ կամ անձեռոցիկ: 

Հնարավորինս շատ ջուր խմեք

Օրգանիզմի լավ խոնավացումը մեծ նշանակություն ունի ձեր արտադրողականության, էներգետիկ մակարդակի և առողջության ընդհանուր վիճակի համար: Ջուրն օգնում է վերականգնվելուն և նպաստում  ուղեղի պարզությանը: Պահեք ձեզ մոտ մեծ շշով ջուր և օրվա ընթացքում անընդհատ օգտագործեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ