16:12 , 27 մարտ, 2015Mediamonitor.am-ը գրում է.
Հնդկաստանի ռեկորդների գրքի համաձայն 2 տարեկան հնդիկ աղջնակը նետաձգության ազգային նոր ռեկորդ է սահմանել :
Press Trust of India լրատվականը հայտարարել է, որ Անդհրա Պրադեշի հարավային Վիջայվադա նահանգի բնակչուհի Դոլլի Շիվանի Չերուկուրին, ով հաջորդ շաբաթ կդառնա 3 տարեկան, Հնդկաստանի տարիքով ամենափոքր բնակիչն է, որ 200 միավոր է հավաքել երեքշաբթի օրը կայացած թեստային միջոցառման ժամանակ:
Նա նետահարել է 36 անգամ՝ սկզբում ՝ 5 այնուհետև 7մ հեռավորությունից՝ ընդհանուր հաշվով հավաքելով 388 միավոր:

Նրա այս ձեռքբերմանն ականատես են եղել բարձրաստիճան մարդիկ սպորտի ասպարեզից, ինչպես նաև Հնդկաստանի ռեկորդների գրքի պաշտոնատար անձիք:
«Մենք բոլորս շատ ենք հպարտանում նրանով: Շատ ենք տպավորված» ,- ասել է Հնդկաստանի նետաձգության ասոցիացիայի պաշտոնյա Գունջան Աբրոլը BBC- ին:
Իր եղբոր՝ միջազգային մասշտաբներով նետաձիգ Չերուկուրի Լենինի (ով, զեկույցի համաձայն, մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից 2010 թվականին) մահից հետո Դոլլին լույս աշխարհ է եկել փոխնակ մոր շնորհիվ:
Նրա հայրը՝ Չերուկուրի Սատյանարայանան, ասում է, որ աղջիկը դեռ չծնված, պատրաստվել է որպես չեմպիոն:

«Երբ մենք իմացանք, որ երեխա ենք ունենալու, որոշեցինք նրան ձևավորել որպես նետաձիգ»,- մեջ է բերում AFP լրատվական գործակալությունը Պարոն Սատիանարայանայի խոսքերը, ով լուրերի համաձայն Վիջայվադայում հիմնադրում է նետաձգության ակադեմիա:
«Նախապատրաստական աշխատանքները սկսվեցին, երբ երեխան դեռ չէր ծնվել», – ավելացրել է նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ