Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ Երևան են ժամանել համաշխարհային ֆուտբոլային աստղեր


15:14 , 27 մարտ, 2015

Լեգենդար Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ Երևան են ժամանել մի շարք համաշխարհային ֆուտբոլային աստղեր: Հաճելի է, երբ Երևանում տեսնում ես համաշխարհային մեծության աստղերի, ովքեր քայլում են Երևանի փողոցներում, սրճում սրճարաններում... Մեր անվանի հայրենակիցն իր հեղինակությամբ Երևան է բերել համաշխարհային դեմքերի: Իրականում, անհատներն են իրենց հաջողություններով փառք բերում պետությանն ու ժողովրդին: Զրուցում եմ այդ ֆուտբոլիստների հետ, ովքեր նշում են, որ բարձր են գնահատում Խորեն Հովհաննիսյանին և հիացած են Երևանով: