13:42 , 27 մարտ, 2015Pastinfo.am-ը գրում է.

Երեկ՝ մարտի 26-ին, լարված իրավիճակ է եղել Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ՝ ժամը 16-ի սահմաննեպում, 21-ամյա սեւամորթ մի երիտասարդ փորձել է մտնել ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ, սակայն անվտանգության աշխատակիցը կանխել է փորձը, առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ տղամարդը սպառնացել է սպանել և անգամ գլխով հարվածել դեմքին։ Անվտանգության աշխատողը վնասվածք է ստացել աչքի շրջանում։
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ ՄԱԿ-ի շենք մուտք գործելու փորձ կատարած տղամարդը Մալիի Հանրապետության քաղաքացի է։