Արա Գևորգյանն Ադրբեջանի նախագահին նամակ-փաթեթ կուղարկի


14:48 , 27 մարտ, 2015

Araratnews.am-ը գրում է.

ara

ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, երբ իր հույզերն ու ապրումներն էր արտահայտում՝ գրելով վաղուց արդեն շատ-շատերի կողմից ճանաչված ու սիրված «Արցախ» ստեղծագործությունը, պատկերացնել անգամ չէր կարող, որ մի օր ադրբեջանցիները, ցուցաբերելով անբարեխիղճ վերաբերմունք և անտեսելով իր՝ որպես ստեղծագործության հեղինակի ունեցած հեղինակային իրավունքները, կօգտագործեն «Արցախ»-ն ադրբեջանական ֆիլմերում, բանակի առօրյան ներկայացնող տեսանյութերում, ինչպես նաև պաշտոնական բազում այլ միջոցառումների ընթացքում՝ հայտարարելով, որ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը «գողացել է» իրենց երաժշտությունը: Այն, որ այս հայտարարությունն իրականության հետ որևէ կապ չունի, բոլորս էլ գիտենք: Ստեղծագործության հեղինակ Արա Գևորգյանն այն մասին խոսում է արդեն յոթ տարի. «Ադրբեջանցիները հայերեն չեն հասկանում, չեմ զլացել, և նախորդ տարի՝ 2014թ-ին էլ, ռուսերեն լեզվով եմ անդրադարձել այս ստահոդ հայտարարությանը՝ կրկին անգամ խոսելով նաև այն մասին, թե որտեղից են սկիզբ առել նման խոսակցությունները և ինչ ընթացք են ստացել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ