Սերժ Սարգսյանի հրաժարականը չենք պահանջում, քանի որ դա բարոյականության հարց է. ՕԵԿ


14:24 , 27 մարտ, 2015

Սերժ Սարգսյանի հրաժարականը չենք պահանջում, քանի որ դա բարոյականության հարց է. ՕԵԿPanorama.am-ը գրում է.

«Օրինաց երկիր» կուսակցությունը ընդդիմություն է, բայց չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: 

«Մենք չենք պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը, մենք պայքարում ենք խնդիրների լուծման համար, համագործակցում ենք ընդդիմադիր ուժերի հետ»,- ասաց նա:

Հստակեցնող հարցին, թե այդ պարագայում ի՞նչ ընդդիմություն են, Շահգելդյանը պատասխանեց, որ ընդդիմություն են այն մոտեցումներին ու քաղաքականությանը, որոնք չեն համապատասխանում իրենց մոտեցումներին ու սկզբունքներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ