«Հաշվե՛ք ինքներդ. ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել 11 պատգամավոր՝ 36-ից»


14:16 , 27 մարտ, 2015

«Հաշվե՛ք ինքներդ. ԲՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել 11 պատգամավոր՝ 36-ից»Aravot.am-ը գրում է.

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ լրագրողները ԲՀԿ պատգամավորներից հետաքրքրվեցին՝ ի վերջո հիմա, երբ ԲՀԿ-ն բյուրեղացավ, դուրս եկան որոշ պատգամավորներ, ԲՀԿ խմբակցությունում քանի՞ պատգամավոր կա, որոնք կուսակցությունից դուրս գալու դիմում չեն գրել: Վահան Բաբայանը խորհուրդ տվեց նայել Parliament.am կայքը: Դիտարկմանը, որ այդ կայքում Գագիկ Ծառուկյանը դեռ համարվում է խմբակցության ղեկավար, Վահան Բաբայանը միայն նշեց, որ 11 պատգամավոր կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել՝ հաշվեք: Միքայել Մելքումյանը հորդորեց կոնկրետ թիվն ասել. «Ի՞նչ կա որ, ասա՛ թիվը: 36-ից հանեք 11»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ