13:50 , 27 մարտ, 2015
Բրազիլացի լեգենդար պաշտպան Ռոբերտո Կարլոսը Խորեն Հովհաննիսյանի 60-ամյակի առթիվ հղած տեսաուղերձում խոսել է նաեւ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Նա շատ բարձրակարգ ֆուտբոլիստ է: Մխիթարյանին երբեմն համեմատում եմ բրազիլացի ֆուտբոլիստների հետ, քանի որ նա շատ արագաշարժ խաղացող է: Հենրիխին ուղարկում եմ իմ ջերմ ողջույնները՝ մաղթելով հաջողություն: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել նրան, քանի որ մշտապես դիտում եմ Բունդեսլիգայի հանդիպումները եւ միշտ տեսնում եմ նրա լավ խաղը: Շարունակի՛ր նույն կերպ և աճիր ամեն խաղից հետո»,- տեսաուղերձում ասել է Մադրիդի «Ռեալի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպանը: