12:50 , 27 մարտ, 2015
Մեր օրերում, երբ ամեն ինչ վերածվել է թատրոնի ու թամաշայի, Թատրոնի իսկական նվիրյալները, թվում է, այլևս պահանջված չեն ու հերոսական վերջին ճիգերն ու արարումներն են անում Երևանի կամ հանրապետության մարզերի բեմերում՝ հանուն հանդիսատեսի: Կարելի է ասել, աշխատում են «մահապարտի» ու մասնագիտական խղճի ենթագիտակցությամբ ու ջանքերով:
Թատրոնի միջազգային տոնի կապակցությամբ Շնորհավորում եմ տոնի բոլոր առնչակիցներին ու ընդհանուր իմաստով դերակատարներին: Առողջ եղեք, ստեղծագործեք, դրևսորվեք ու մեր հոգևոր երակը նորոգելու նպատակի համար շարունակեք նոր հարթակներ փնտրել: Ձեզ ուժ ու եռանդ, սիրող ու արժևորող Ճշմարիտ հանդիսատես ու արվեստասերներ, Թատրոնի Մարդի՜կ...