12:57 , 27 մարտ, 2015Panorama.am-ը գրում է.
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն այսօր հրապարակել է «Երեխայի իրավունքները մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններում. համակարգային վերլուծություն» արտահերթ զեկույցը: Այս մասին տեղեկացնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Օմբուդսմենի Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները 2014 թվականի ընթացքում 37 այց են կատարել մանկական խնամքի և հատուկ ուսումնական հաստատություններ: Արտահերթ զեկույցում ներկայացվում են այս այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, որոնց լուծման նպատակով աշխատանքներ են կատարվում համապատասխան գերատեսչությունների հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ