12:42 , 27 մարտ, 2015
Yerkir.am-ը գրում է.
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնություններին, նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քաղաքական պայքարն ապրիլի 24-ի հետ կապելուն: «Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին»,- ասաց նա: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից շուրջօրյա հանրահավաքներ է սկսելու: «Սա չի կարելի թույլ տալ, և մեզ համար անհասկանալի են մոտիվները, թե ինչպես ինչ-որ պայքար կարելի է կապել ապրիլի 24-ի հետ: Մենք պարզապես ամոթով կմնանք ամբողջ աշխարհի առաջ, եթե նման բան թույլ տանք: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` զերծ մնալ այդպիսի գաղափարից»,– ընդգծեց Արմեն Ռուստամյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ