Հոսպիտալի պետը` վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասին


12:27 , 27 մարտ, 2015

Հոսպիտալի պետը` վիրավորված զինծառայողների առողջական վիճակի մասինPanorama.am-ը գրում է.

Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող՝ մարտի 19-ին հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիայի հետևանքով վիրավորված երկու զինծառայողներ Սարգիս Գաբրիելյանի և Էդգար Մարտիրոսյանի առողջական վիճակը բավարարին մոտ է: Panorama.am-ին հայտնեց հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը:

«Սարգիսն արդեն մի քանի օր է հիվանդասենյակում է, այսօր, հիվանդասենյակ կտեղափոխվի նաև Էդգարը»,- տեղեկացրեց Ա. Ասատուրյանը:

Նա նաև հայտնեց, որ նույն օրը վիրավորված Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Դալմանյան Գոռի վնասվածքը բավականին լուրջ է և վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. «Գոռին Երևան տեղափոխել դեռևս հնարավոր չէ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ