Այսօր «Հարազատ թշնամի» սերիալիս վերջին սերիան է


12:08 , 27 մարտ, 2015

 Տխրությամբ պետք է ասեմ, որ այսօր ես կդիտեմ իմ ամենամեծ սերիալի վերջին սերիան: Սերիալ, որը մոտ 400 սերիա (սկզբում չեմ նայել) ինձ օրական 40 րոպե պահում էին հեռուստաէկրանի առջև: 
Սցենարային լուծումներ, որոնք շատ ժամանակ տեղի էին ունեցել իմ կամ ծանոթներից մեկի հետ: 
Էս մեծ ստատուսով ես շնորհակալություն եմ ասում բոլորին, ովքեր կարողացան այսքան հետաքրքիր, քննադատվող, գովերգվող, գաղտնիքներով լի հետաքրքիր սերիալ նկարահանել, ու, չնայած շատ քֆրտոցներին, պետք է փաստեմ, որ էս սերիալը նայում էին շատ շատերը, ու շատերին էր հետաքրքիր՝ ինչքան էլ որ դա չխոստովանեին: 
Այսօր՝ 21:00-ից սկսած, կարամ տեսնեմ նաև, թե ոնց են նկարահանել սերիալը, կխոսեն դերասանները, կլինեն կադրից դուրս կադրեր, կտեսնեմ, թե իրականում էդ դերասանները ոնց են իրար հետ եղել, իրականում էնքան պրոֆեսիոնալ էին, որ իրար ընկեր լինելով՝ կարողացել էին «ինձ ապացուցել», որ իրանք թշնամիներ էին:

Կարճ ասած. «Այսօր՝ իրիկունը ժամը 9-ից սկսած, ես անհասանելի եմ ու ուշադիր նայելու եմ այն, ինչին երկար եմ սպասել.... Հուսամ՝ վերջաբանը կլինի սպասված, հետաքրքիր ու տեսարժան»: