Քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել


12:00 , 27 մարտ, 2015

Քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվելPanorama.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամաններով չորս քրեակատարողական հիմնարկների նոր պետեր են նշանակվել: Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես՝ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանը փոխադրման կարգով նշանակվել է «Կոշ» ՔԿՀ պետի պաշտոնում, «Գորիս» ՔԿՀ պետ Արտուշ Մաքունցը փոխադրման կարգով նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետի պաշտոնում, «Կոշ» ՔԿՀ պետ Ավետիս Ստեփանյանը փոխադրման կարգով նշանակվել է «Գորիս» ՔԿՀ պետի պաշտոնում, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Արամ Խաչատրյանը փոխադրման կարգով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնում: