Էմոցիաները վարակիչ են. Discover Magazine


12:11 , 27 մարտ, 2015

2010թ-ին Բանգլադեշի Գաիբանդա շրջանի դպրոցի աշակերտներից մեկը կրեկերներ էր ուտում, երբ հանկարծ նկատեց, որ դրանց գույնն անբնական մուգ է։ Վախենալով, որ դրանք վարակված են՝ աղջիկը միանգամից իրեն սկսեց վատառողջ զգալ. նրա մոտ սրտխառնոց, գլխացավ և որովայնում ուժեղ ցավեր առաջացան։  

Այս ախտանիշները շուտով սկսեց նկատվել նաև նրա դասընկերների շրջանում ու այնուհետև նաև շրջանի  մյուս  դպրոցներում։ Տոքսիկոլոգները, սակայն, չէին կարողանում թունավորման կամ վարակի որևէ հետք գտնել։ Իսկ խանգարումներից տառապողները դուրս էին գրվում հիվանդանոցից, քանի որ բժիշկները որևէ հիվանդություն չէին հայտնաբերում նրանց մոտ։ Հետազոտողները սա անվանեցին «զանգվածային սոցիոգենիկ հիվանդություն», որն այլ կերպ հայտնի է որպես «զանգվածային հիսերիա»։ Ինչպես երևում էր, երեխաները ձեռք էին բերել խանգարումը միայն այն պատճառով, որ իրենց դասընկերներն էին սկսել կեղծ ախտանիշները «ձեռք բերել»։

Image by pogonici/ Shutterstock

Զանգվածային հիստերիան համարվում է ամեն օր հանդիպող մեկ այլ երևույթի՝ «էմոցիոնալ վարակի» վառ օրինակ։
Մենք խոցելի ենք մյուսների տրամադրության ու վարքի նկատմամբ և չենք կարող խուսափել դրա հսկայական ազդեցությունից։
Ինչպես նշվում է «Discover Magazine» պարբերականում, հենց էմոցիոնալ վարակն էր, որ պատճառ հանդիսացավ 1930-ականների Մեծ ճգնաժամի ժամանակ բանկերի՝ մեկը մյուսին հաջորդող ձախողումների, երբ ներդրողները տառապում էին վճարումներ անելու հանդեպ հավատքի կոլեկտիվ կորստից։ Սա է ճգնաժամերի, առողջապահության անկման ու հասարակական սգի տարածման պատճառը, ինչպես, օրինակ, 1997թ-ին արքայադուստր Դիանայի մահը Մեծ Բրտանիայում։
Պետք է նշել սակայն, որ էմոցիոնալ վարակը միշտ չէ, որ բացասական է և այն կարևոր է սոցիալական շփման համար։ Առանց դրա արտաքին հաղորդակցությունն անհնար կլիներ։

Ակամա կրկնօրինակում

Մենք կրկնօրինակում ենք մյուսներին առանց մտածելու, ակամա և զարմանալի արագությամբ։ 1966թ-ին Պիթսբուրգի համալսարանում ուսանողների հետ անցկացրած գիտափորձի արդյունքում պարզվել է, որ մարդիկ կրկնօրինակում են միմյանց մարմնի շարժումները 21 միլիվայրկանների ընթացքում։ Համեմատելով մարդու շարժումների արձագանքի միջին տևողությունը (ինչպես օրինակ, թե որքան ժամանակ է մարդուց պահանջվում լույսը վառելու համար սեղմել կոճակը)՝ դա 10 անգամ ավելի արագ է տևում։ Մեր կրկնօրնակման արձագանքը պրիմիտիվ է։ Բոլոր պրիմատներն էլ անում են դա, այդ թվում մարդկանց նորածինները, ովքեր սկսում են կրկնօրինակել իրենց մայրերի դիմային ժեստերը, երբ նրանք ընդամենը մի քանի օրական են։

Ֆիզիկական կրկնօրինակումից էմոցիոնալ կրկնօրինակում

Կրկնօրինակումը ոչ միայն ֆիզիկական համաժամանակյա շարժումներին է վերաբերում, այլև էմոցիոնալ առումով դիմացինին հասկանալուն։ Երբ մենք կրկնօրինակում են ինչ-որ մեկի դիմքի արտահայտությունը, մենք սկսում ենք ապրել/զգալ դեմքի արտահայտության հետևում առկա էմոցիաները։ Այս երևույթը հետազոտվել է Չարլզ Դարվինի կողմից 1872թ-ին և մեկ տասնամյակ հետո փիլիսոփա Ուիլյամ Ջեյմսի կողմից, ով պնդում էր, որ էմոցիաները մարմնի փոփոխության մտավոր ընկալումներն են։ Այս գաղափարը վերջերս զարգացրել է նեյրոգիտության պրոֆեսոր Անտոնիո Դամասիոն ու մի շարք այլ գիտնականներ։ Դամասիոն պնդում է, որ էմոցիայի ֆիզիկական զգացողությունը նախորդում է ուղեղում դրա ներկայացմանը։ Այլ կերպ ասած, հոգեբանությունն է որոշում զգացմունքները։

Սա բացատրում է, թե ինչու է էմոցիոնալ վարակը բնական հատկանիշ բոլոր տեսակի սոցիալական շփումների համար։ Սոցիալական գիտնականներ Նիկոլաս Քրիստակիսը և Ջեյմս Ֆոուլերը սա ցույց են տվել Մասաչուսեցի Ֆրամինգհեմ քաղաքի բնակիչների շրջանում անցկացրած հետազոտության շրջանակներում, ում գիտնականները հետևել ու զննել են 1948թ-ից։ Երբ Քրիստենսենն ու Ֆոուլերը հետևեցին մի քանի հազար ընկերների, հարազատների, հարևանների ու գորընկերների վարքագծային առանձնահատկություները, նրանք բացահայտեցին, որ երջանիկ մարդիկ կուտակվում են միմանց հետ, և ավելին՝ մարդկանց երջանիկ լինելու հավանականությունն աճում էր կախված նրանից, թե որքան լավ են նրանք կապված երջանիկ մարդկանց հետ։
Սա ցույց է տալիս, որ այն, ինչ կարևոր է սեփական երջանկության համար, այն է, թե որքան երջանիկ են ընկերներդ։

Credit pogonici / Shutterstock

Վարակի առավելությունները

Սովորաբար մենք չենք նկատում կրկնօրինակման ու էմոցիոնալ վարակի դրական ազդեցությունները, քանի որ դրանք տեղի են ունենում մեր ենթագիտակցության մակարդակում։ Սակայն այս ազդեցության նկատմամբ իմունիտետը կարող է մեզ համար լուրջ խնդիր լինել։

Գոյություն ունի սա ստուգելու հեշտ միջոց` բոտոքսի բուժումը։ Նյարդերի այս հզոր թույնը կարող է օգնել պայքարել կնճիռների դեմ, սակայն քանի որ մենք մկաններն օգտագործում ենք էմոցիաներ արտահայտելու համար, գեղեցկության այս միջոցը կարող է ազդել այն բանի վրա, թե ինչպես ենք մենք զգում։ 2008թ-ին Գերմանիայում Մյունխենի տեխնիկական համալսարանում մագնիսառեզանոնսային տոմոգրաֆիայի միջոցով անցկացրած հետազոտութան արդյունքում պարզ դարձավ, որ իրենց կնճռոտած մկանների մեջ  բոտոքսի ներարկումներ ստացած կանանց մոտ նկատվել է ամիգդալայի (ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է էմոցիանների արտահայտության համար) ակտիվության անկում, երբ նրանց խնդրել են բարկացած դեմք ընդունել։ Բոտոքսը նրանց համար բարդացնում է դեմքի բարկացած արտահայտություն ստանալը՝ հետևաբար նաև ազդելով դա զգալու նրանց կարողության վրա։
Այս տեսակի էմոցիոնալ խանգարումը կարող է բարդացնել սոցիալական շփումը։ Եթե դեմքդ ճանաչողական արձագանքը երկխոսության ընթացքում չի արտահայտվում, զրուցակիցը կարող է կարծել, որ հետաքրքրված չես զրույցով։ Դրանով նույնիսկ սխալ տպավորություն կարող ես թողնել։ 

Եվ այսպես, սեփական էմոցիաները կարող են փոփոխվել՝ կախված ընկերական շրջապատի ու այլոց էմոցիաներից, այնպես որ՝ հաճախ մենք կախված են շրջապատի տրամադրությունից և ոչ թե մեր սեփականից, ինչը կարող է մեզ ակամա դրդել սխալ ընտրություն անել։