Բժշկի անկյուն. Սպանախ


11:25 , 27 մարտ, 2015

Araratnews.am-ը գրում է.

14_48_19_671_Spinach_Perpetual_Medium_

Սպանախը միամյա բույս է , որն օժտված է բազում օգտակար որակներով: Ցավոք, այն շուտ է փչանում ու կորցնում վիտամիններն ու օգտակար հատկությունները:

Սպանախը պարունակում է  շաքար, բջջանք, սպիտակուցներ, ածխաջրեր, բետա կարոտին և  В, РР, А, Н, С, Е խմբի  վիտամիններ, ինչպես նաև բազում հանքանյութեր, որոնցից են մագնեզիումը, պղինձը, ցինկը, կալիումը, ֆոսֆորը:

Սպանախը  ցածրկալորիական բանջարեղեն է,  դրա համար է, որ առաջարկվում է քաշ գցել ցանկացողներին: Սպիտակուցների պարունակությամբ նույնիսկ առաջ է անցնում հատիկավորներից (կանաչ ոլոռ, լոբի):

Ում է  ցուցված սպանախը և դրա  վտանգը

Սպանախի գլխավոր թերությունը թրթնջկաթթվի  մեծ քանակությունն է: Դա է պատճառը, որ երիկամաբորբ, միզաքարային ու միզուղիների հիվանդություն ունեցողներին այն  խորհուրդ չի տրվում: Սպանախը վտանգավոր է նաև լյարդի, տասներկումատնյա աղիքի,  լեղուղիների ու հոդերի հիվանդությունների դեպքում:

Իսկ եթե այնուամենայնիվ, որոշել եք սպանախ գործածել, ապա ընտրեք ամենամատղաշ տերևները, որոնցում թրթնջկաթթվի պարունակությունը քիչ է:

Սպանախի մեջ շատ է ֆլավոնոիդների պարունակությունը, որոնք հակաօքսիդանտ հատկությամբ են օժտված:

Սրտի համար շատ օգտակար մթերք է. խթանում է  սիրտ-անոթային համակարգի աշխատանքը: Շատ է   С և А վիտամինների պարունակությունը, որոնք ինքնին արդեն հակաօքսիդանտ են ու օգնում են կրճատելու ազատ ռադիկալների քանակն օրգանիզմում:

Հետազոտություններով հաստատվել է, որ մեծ քանակությամբ սպանախի  ու ընդհանրապես կանաչ բանջարեղենի գործածությունը հաստաղիքի բջիջները պաշտպանում է վնասակար ազատ ռադիկալներից: Սպանախը սննդային բջջանքի շնորհիվ լրիվ վերացնում է փորկապությունը,  կանխարգելիչ ազդեցություն է ունենում միգրենի, արթրիտի ու կրծքահեղձուկի դեպքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ