Այսօր ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի ծննդյան օրն է. armlur.am


10:32 , 27 մարտ, 2015

Այսօր ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի ծննդյան օրն էArmlur.am-ը գրում է.

Այսօր ամերիկյան կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր և դերասան Քվենտին Տարանտինոյի ծննդյան օրն է:  Տարանտինոն հանդիսանում է կինոմատոգրաֆում պոստմոդերնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը, նա պատմամշակութային պրոցեսի վերարժևորողներից է։ Նրա ֆիլմերը առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով: Տարանտինոյին համաշխարհային ճանաչում ստացավ «Քրեական ընթերցվածք» (1994) ֆիլմը, որը նրան բերեց Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենին», ինչպես նաև Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակներ լավագույն սցենարի համար։ Նրա լավագույն աշխատանքներից են «Կատաղած շները» (1992), «Ջեքի Բրաուն» (1997), «Սպանել Բիլլին» (երկու մասով 2003-2004), «Մահվան ապացույց» (2007), «Անփառունակ սրիկաները» (2009) և «Ջանգո ազատագրվածը» (2012)։ Վերջին ֆիլմի սցենարի համար նույնպես արժանացել է «Օսկարի» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների։ 2004 թվականին Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի ժյուրիի անդամ էր։ Իսկ 2010 թվականին Տարանտինոն Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի ներկայացուցիչ էր նշանակվել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ