Կարֆուրի փոխարեն Քարֆուր. շաքարավազի թանկությունն ազդել է անվան վրա


09:57 , 27 մարտ, 2015

Չհասկացա, թե ով որոշեց ասել Քարֆուր, ախր, Կարֆուրն է ճիշտը: Խնդրեմ, անունը սխալ գնաց, հետն էլ՝ մնացածը. նախ՝ Կարֆուրում Կարֆուրի ապրանք պիտի փնտրես, իսկ գները, որոնց մեջ կարևորներից էր շաքարավազի գինը, հիմնականում լֆիկյան են: Չի բացառվում, որ Լֆիկն է որոշել, որ Քարֆուրն ավելի բարեհունչ է: Գուցե և այդ ք-ի ու կ-ի տարբերությամբ է որոշվում իսկական Կարֆուրի և Քարֆուրի «քաղցր» տարբերությունը: