09:56 , 27 մարտ, 2015
Tert.am-ը գրում է.
Ընթացիկ տարում տեղի է ունենալու Երկրի բնական արբանյակի` Լուսնի 2 խավարում, որին կարող են հետևել ինչպես Արևմտյան, այնպես էլ Արևելյան կիսագնդերի բնակիչները:
Ինչպես նշում է tass.ru-ն, առաջին խավարումը, երբ Երկրի ստվերը կընկնի Լուսնի վրա, տեղի կունենա ապրիլի 4-ին: Բնական այդ երևույթը տեսանելի կլինի Արևմտյան կիսագնդի բնակիչների համար, մինչդեռ Արևելյան կիսագնդի բնակիչները կտեսնեն խավարումը սեպտեմբերի 28-ին:
Մասնագետները պատմել են, որ ապրիլի 4-ի խավարման ժամանակ Լուսինն 8 րոպե շարունակ կդառնա բոսորագույն, իսկ սեպտեմբերի 28-ի խավարումը կտևի շատ ավելի երկար` 1 ժամ 13 րոպե: