«Ժողովուրդ». «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել


08:54 , 27 մարտ, 2015

««Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի տնօրինությունն ընկերության դրամական միջոցները տնտեսելու նոր ձև է գտել: Նրանք ներքին կարգով աշխատակիցներին տեղեկացրել են, որ ապրիլի 1–ից նախկին ութ ժամի փոխարեն աշխատելու են 7 ժամ և ըստ այդմ էլ վարձատրվելու են: Սակայն «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան՝ «Հարավկովկասյան երկաթուղուց» պարզաբանեցին, որ աշխատաժամերի կրճատումը վերաբերում է միայն վարչությունների աշխատակիցներին և այն էլ՝ միայն ուրբաթ օրերին»,–գրում է թերթը։