ՊՆ-ն մեղավոր չէ, որ իր բյուջեն այնքան մեծ չէ, որ կարողանա մինչև վերջ հոգալ բոլոր վիրավորների և զոհվածների ծախսերը


00:48 , 27 մարտ, 2015

Բազմաթիվ անգամներ առիթ եմ ունեցել քննադատել ՊՆ-ին, սակայն կապված վիրավոր տղայի տեսանյութի հետ՝ կարող եմ ասել, որ ՊՆ-ն իր հնարավորությունների չափով ամեն ինչ արել է այդ տղային օգնելու համար, ու ՊՆ-ն մեղավոր չէ, որ իր բյուջեն այնքան մեծ չէ, որ կարողանա մինչև վերջ հոգալ բոլոր վիրավորների և զոհվածների ծախսերը: Պարզապես պետք է հասկանալ, որ առանց ԼՂՀ հարցի վերջնական լուծման ՊՆ-ն անզոր է որևէ բան անել զինվորների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։