Հակառակորդը կրակ է բացել Պառավաքարի ուղղությամբ


22:00 , 26 մարտ, 2015

Ադրբեջանական կողմն այսօր՝ մարտի 26-ին, կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի ուղղությամբ:

 Պառավաքարի գյուղապետ Ռոլանդ Մարգարյանը հայտնել է, որ հակառակորդը կրակել է դաշտում աշխատող գյուղացիների եւ նրանց մեքենայի վրա:

«Բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան, միայն մեքենան է վնասվել»,- ասաց գյուղապետը: