00:22 , 27 մարտ, 2015Երկար ժամանակ բացակայելուց հետո տանտերն իր տանն այսպիսի տեսարանի ականատես եղավ. մեղուների մի հսկայական պարս բույն էր հաստատել իր տանը: Անցանկալի հյուրերից ազատվելու համար նա մասնագետի կանչեց, ով մեղուներին տեղափոխեց նոր վայր:

Մեղուները շատ լուրջ և հիմնովին գրավել էին տունը:

Նրանք անգամ սկսել էին մեղրախորիսխ կառուցել:

Մեղուներին տեղափոխելու համար մասնագետը սկզբից բռնեց թագուհուն և նրան տուփի մեջ տեղադրեց:

Աշխատողները գնացին թագուհու հետևից:

Ապա նրանք տեղափոխվեցին մեղվաբույծի ամբար:

Եվ սկսեցին նրա համար մեղր պատրաստել:
