ՀՀ-ում ձևավորվել է վարչապետների ակումբ


23:37 , 26 մարտ, 2015

Այսօր տեղի է ունեցել վարչապետների ակումբի առաջին նիստը: Հովիկ Աբրահամյանի նախաձեռնության առաջին նիստին մասնակցել էին Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:

Նիստի ընթացքում քննարկվեցին տնտեսությանն առնչվող հարցեր: Վարչապետի այս կառուցողական քայլը շատ կարևոր է: Մեկ տանիքի շուրջ համախմբվել են տարբեր տարիներին գործադիրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած մարդիկ, ովքեր ունեն մեծ փորձ և կարող են իրենց առաջարկները ներկայացնել տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացման ուղղությամբ: